|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը:
«Այսօր,արդեն նախկին ազատամարտիկ ՝Սասուն Միքայելյանը իր պատկերացմաբ կարևոր «պատմական» հայտարարություն է արել,արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին,ասել է թե` հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկել: Դիմում եմ իմ բոլոր մարտական և զինակից ընկերներին ՝ Ձեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» Սասուն Միքայելյանին: