|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Սիրուշոն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի պարզաբանմանը.
«Ասում են, թե սա ինչ-որ «օրենքի» չի համապատասխանում։
Ամիսներ շարունակ լրիվ նույն ձևաչափով մեզ մոտ տեղադրված էր սիրտը, հետո` կողպեքը։
Այս ամիսների ընթացքում ոչ ոք մեզ ոչինչ չասաց։ Նույն Աբովյան փողոցը, նույն խանութը։ Խաչի 5-րդ օրը հիշեցին ինչ-որ «օրենք»։ Այսքանը»,- գրել է նա սոցցանցում:
Ավելի վաղ «Պռեգոմեշի» հիմնադիրը` երգչուհի Սիրուշոն, հայտնել էր, որ իրենց հրահանգել են մինչև հունիսի 11-ը Երևանի Աբովյան փողոցի խանութի ցուցափեղկից հանել «Էջմիածին» անունով խաչը։ «Ինստագրամի» «սթորի» բաժնում նա զրույց էր հրապարակել, որի ընթացքում աշխատակիցը տեղեկացնում էր քաղաքապետարանի պահանջի մասին։
Երևանի քաղաքապետարանի Գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը պարզաբանել էր, որ Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Պռեգոմեշ» խանութի ցուցափեղկում տեղադրվել է ինքնակամ գովազդ, որը ենթակա է ապամոնտաժման։