|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել, ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երեւան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սեւ գործը» եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի` տեսնելով ընտրակեղծիքները:
Սակայն երեկ՝ մինչեւ երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին եւ անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասին` գոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։