|
Փոխարժեքներ
06 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Իշխանությունը հպարտանում է, որ վարչական ռեսուրսով՝ մանկապարտեզների դայակներով, դպրոցների ուսուցիչներով, մարզպետարանների ու քաղաքապետարանների աշխատակիցներով, կարողացել է հավաք կազմակերպել Հանրապետության հրապարակում:
Ապրե՛ք, ձեզ մոտ իսկապես ստացվում են թե՛ բռնաճնշումները, թե՛ հանրային միջոցների մսխումը:
Եթե դուք երկիր կառավարելու գործին մոտենայիք նույնքան սկզբունքային ու «ջանասիրաբար», որքան ձեր սեփական միջոցառումների կազմակերպմանը, մենք այսօր ոչ մի խնդիր չէինք ունենա:
Ընդհանրապես նկատե՞լ եք. այն ամենը, ինչն իրենց է պետք, կազմակերպում են բարձր մակարդակով, իսկ այն, ինչն անհրաժեշտ է հանրությանն ու պետությանը՝ լավագույն դեպքում անում են փնթի, սովորաբար՝ չեն անում:
Ձեր թանկարժեք շոուները հերքում են ձեր ապիկար լինելու թեզը և փաստում մեկ այլ բան՝ ձեր մտածված, կազմակերպված հանցագործ լինելու հանգամանքը:
Մեր քաղաքացիներն այս բոլոր չարաշահումներին, ապօրինություններին, դավաճանություններին ու լկտիությանը կարող են պատասխանել միայն մեկ տեղում՝ քվեախցիկում, իրենց քվեաթերթիկով:
Իշխանությունն ամեն ինչ անում է, որ դուք հիասթափվեք և իմաստ չտեսնեք ընտրություններին մասնակցելու մեջ: Ուրեմն իմացե՛ք. հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալն ու քվեարկելն ամենակարևոր քայլն է, որ կարող է անել ՀՀ քաղաքացին: