Միասին կարող ենք
կարևոր
727 դիտում, 52 րոպե առաջ - 2026-05-28 23:01
Քաղաքական

2021թվականին ձեզ եկել և խոստանում էին ապագա. ստում էին․ Արամ Վարդևանյան

2021թվականին ձեզ եկել և խոստանում էին ապագա. ստում էին․ Արամ Վարդևանյան

«2021թ․-ին ձեզ եկել և խոստանում էին ապագա, բայց ձեզանից ոչ ոքի չէին  ասում, որ Արցախը հայաթափվելու է, բարեկեցությունը չի լինելու։ Ձեզ ստում էին»,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։

«2018թ․-ին ձեզ ասում էին, որ մեկ իշխանություն տասը տարուց ավելի չպետք է պաշտոնավարի, հիմա եկել ու ձեզ ասում են՝ ուզում են 13 տարի պաշտոնավարել։ Դրան մեր պատասխանը այն է, որ փոփոխությունները գալիս են։ Հինգ տարի առաջ մեզանից շատերը գիտակցում էին տագնամն ու սպառնալիքը, որ կար մեր անվտանգության ու պետականության առջև։ Այսօր մենք խոսում ենք , երբ Արցախում չկա գեթ մեկ հայ, երբ մեր հայրենիքում ադրբեջանական օկուպացիա կա։ Խոսում ենք այն պայմաններում, երբ տեսնում ենք տագնապ՝ Հայաստան են բերելու դրանց հազարաներով։ Դրա համար ասում ենք՝ հունիսի յոթին գնում ենք ընտրության, որ գնան»,- Հրազդան քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է նա։