|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաշխարհային բանկի փորձագետները համաշխարհային տնտեսության մռայլ ապագա են կանխատեսել, քանի որ COVID-19 համաճարակի հետևանքները շարունակում են բացասաբար ազդել վերականգնման վրա, հատկապես՝ աղքատ երկրներում: Այս մասին գրում է BBC-ն։
Ըստ վերլուծաբանների՝ 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 4,1 տոկոս, 2023 թվականին՝ մինչև 3,2 տոկոս։ Այս միտումը բացատրվում է կորոնավիրուսի լայնածավալ տարածման սպառնալիքով, աճող գնաճով և պետական աջակցության ծրագրերի սահմանափակմամբ։
Համաշխարհային անկման շարժիչ ուժը, ըստ ՀԲ-ի, Չինաստանն է, որտեղ ակնկալվում է, որ աճը կնվազի 8 տոկոսից մինչև 5,1 տոկոս, և Միացյալ Նահանգները, որտեղ կանխատեսվում է, որ այս տարի աճը կկազմի 3,7 տոկոս՝ 2021-ի 5,6 տոկոսի դիմաց: Եվրագոտում աճը կդանդաղի 5,2-ից մինչև 4,2 տոկոս։