Միասին կարող ենք
կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-28 19:05
Աշխարհ

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը և միջուկային բանակցությունները։ Սակայն, ինչպես հաղորդում է Axios-ը, Թրամփն անձամբ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը միջնորդներին խնդրել է մի քանի օր քննարկել այս հարցը՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։

Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։