|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ցավալի է, որ Երևանը ձգտում է հովանավորություն գտնել սպառնալիքի աղբյուրի մոտ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Խնդիրները շատ են, և դրանց լուծումը շատ ավելի արդյունավետ է միասնական ջանքերով։ Ցավալի է, որ կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն գիտակցում և պաշտպանություն են փնտրում հենց սպառնալիքի աղբյուրի մոտ»,- ասել է նա։
«Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, և նրանք են կրում պատասխանատվությունը իրենց երկրի ու ժողովրդի ապագայի համար»,- հավելել է Շոյգուն։