|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների վերջին փուլում գրանցված առաջընթացի մասին։ Այս մասին հայտնել է Իրաքի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ուրբաթ երեկոյան արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հեռախոսազանգ է ստացել իր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիից։ Զրույցի ընթացքում Իրանի նախարարը Հուսեյնին տեղեկացրել է ընթացիկ բանակցությունների վերջին զարգացումների մասին՝ նշելով վերջին փուլում ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ բանակցային նոր փաստաթղթի առնչությամբ»,- նշել է Իրաքի ԱԳՆ-ն։
Ավելի վաղ «Sky News Arabia» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Կատարից և Պակիստանից միջնորդներն Իրանում աշխատում են նոր շրջանակային փաստաթղթի վրա, որը կպարունակի ընդհանուր դրույթներ։