|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Արմավիրի Նորակերտ գյուղում օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառը փակցրել էին մանկապարտեզին պատկանող պատին։ Ընտրական օրենսգրքի հոդված 21-ը խիստ արգելում է համայնքային կառույցների վրա նախընտրական պաստառներ փակցնելը, բայց ՔՊ -ն դուրս է բոլոր օրենքներից ու մշտապես ոտնահարում է երկրի օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը։
Մատնանշելով օրենքը' պարտադրեցի հանել Նորակերտի մանկապարտեզին պատկանող պատից Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառը, բայց չէի պատկերացնում, թե գյուղի լուսոն այն ժամեր անց որտեղ է փակցնելու։
Պարզվեց, Նորակերտի նիկոլականները իրենց առաջնորդի նկարի համար լավագույն տեղ են ընտրել գոմը, որը գյուղում հայտնի է «Իլյիչի գոմ» անունով։
Դե ինչ, արդար է։ Ամեն մեկը իրեն հարազատ վայրում»։