կարևոր
799 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-28 10:18
Քաղաքական

Կկախի՞ պատից Փաշինյանի լուսանկարը․ «Հրապարակ»

Կկախի՞ պատից Փաշինյանի լուսանկարը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Գրել ենք, որ Արսեն Թորոսյանին գործադիր տեղափոխելու Փաշինյանի որոշումը թիմում միանշանակ չի ընդունվել, մեծ մասն ապշած է՝ ինչպես քովիդի մեղադրյալի աթոռից մի կերպ խուսափած Թորոսյանը նշանակվեց բարձր պաշտոնի, որը ոչ վաղ անցյալում ՔՊ-ում ընդդիմադիրի դեր էր ստանձնել ու քննադատում էր իրավապահներին։

Պատասխանն ակնհայտ է` նա անձնուրաց, մինչեւ հոգու խորքը ծառայում է Փաշինյանին, երկրորդում նրան ամեն ինչում:

Եվ ցույց է տվել, որ ՔՊ-ում ամենանպատակասլացն է` անշեղորեն պայքարում է պաշտոնի հասնելու համար, չի կոտրվել, երբ Փաշինյանի հրահանգով թիմը նրա դեմ է դուրս եկել, չի հուսահատվել եւ կրկին շահել է շեֆի վստահությունը:

Երեկ, Թորոսյանի պաշտոնապես նշանակումից հետո, ոմանք գրազ էին գալիս՝ արդյոք գործադիրում է՞լ Թորոսյանը նույն «սկզբունքային տղան» կմնա եւ աշխատասենյակի իր պատից չի կախի Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչպես խորհրդարանի իր աշխատասենյակում չկախեց։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բոլոր ՔՊ-ականներին իրենց աշխատասենյակներում պատից «հսկում» էր Փաշինյանը, ինչպես նրանք են ասում՝ «մորուքը», Արսեն Թորոսյանն այդ կանոնին չէր ենթարկվել` այն դեպքում, որ անգամ խմբակցության անկուսակցական պատգամավորները չէին համարձակվել հակադրվել։