|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Եվրոպան մտադիր է մեծացնել ազդեցությունը Հյուսիսատլանտյան դաշինքում՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն վերանայում է իր ներկայությունը Եվրոպայի երկրներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ ժամանելով Շվեդիայի Հելսինգբորգ քաղաք՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Պահը, երբ ԱՄՆ-ն վերանայում է Եվրոպայում դաշինքի շրջանակներում իր մասնակցության և ներկայության մակարդակը, հենց հնարավորություն է Ֆրանսիայի և եվրոպացիների համար՝ զարգացնելու այնտեղ իրենց տեսլականը, իրենց ներուժը, մի խոսքով՝ եվրոպականացնելու ՆԱՏՕ-ն», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Բարոյի կարծիքով՝ Եվրոպայի երկրները ՆԱՏՕ-ում «ստանձնում են լիակատակար պատասխանատվությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շատ լուրջ վերանայման կենթարկի ուղեգիծը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Նրա խոսքով՝ դաշինքը Վաշինգտոնին չօգնեց Իրանի շուրջ ստեղծված իրադրությունում, թեև ԱՄՆ-ն «տրիլիոնավոր դոլար է վճարում ՆԱՏՕ-ի համար»: