|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Յունիսպորտ ակումբը, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է, նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Յունիսպորտը 10-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ՊրոԴև թիմի նկատմամբ՝ նվաճելով Հայաստանի գավաթը։ Մրցաշարի ընթացքում Յունիսպորտը ցուցադրեց բարձր պատրաստվածություն, վստահ և տպավորիչ խաղ: Հաղթելու ձգտումը, կարգապահությունը և թիմային ոգին այն արժեքներն են, որոնք միավորում են սպորտը և բիզնեսը՝ հանգեցնելով գերազանց արդյունքների։
Այս մրցաշրջանում Յունիսպորտը շարունակում է պայքարել ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում թիմը կմրցի Երևան ակումբի հետ։
Աջակցելով Յունիսպորտին՝ Յունիբանկը նպաստում է հայկական ֆուտզալի զարգացմանն ու մարզիկների ապագա հաջողություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզներում։