|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ «Փյունիկ»- «Միկա» հանդիպումը: Հանդիպման ելքը վճռվեց առաջին խաղակեսում:
Արդեն 4-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանի հիանալի անցումից հետո Ռազմիկ Հակոբյանը առաջ մղեց Փյունիկին: 11-րդ րոպեին Ալեքսը, հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը, հավասարեցրեց հաշիվը: 32-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը, դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց 2-1, որից երեք րոպե անց Սեզար Ռոմերոն վերջակետ դրեց հանդիպմանը:
Այսպիսով, «Փյունիկը» 8-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:
Լուսանկարը` «Փյունիկ» ակումբի ֆեսյբուքյան էջից: