Միասին կարող ենք
կարևոր
880 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 16:36
Քաղաքական

Տիգրան Ավինյան, դեռ շատ սկսնակ ես՝ ձեռքի հետ Դաշնակցությանը մրոտելու համար․ Կարեն Խանլարյան

Տիգրան Ավինյան, դեռ շատ սկսնակ ես՝ ձեռքի հետ Դաշնակցությանը մրոտելու համար․ Կարեն Խանլարյան

ԻԻՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը գրում է․ «Տիգրան Ավինյան, ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ինքնապաշտպանվել ու արդարանալ 44-օրյա պատերազմի քո գործունեության համար։ Դիմում եմ քեզ հենց քո ոճով՝ արդյոք պատճառն ա՞յն է, որ առաջին անգամ ՀՅԴ-ի կողմից կասկածներ են հնչել այդ օրերին քո՝ Արցախում լինելու, բայց որպես ՀՀ փոխվարչապետ գործառույթներդ լիարժեք չկատարելու մասին․․․

Տիգրան Ավինյան, արդյոք դու Շուշիում և Արցախի այլ վայրերում գտնվելու կապակցությամբ հարցաքննվե՞լ ես ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից, և կա՞ արդյոք ամենայն մանրամասնությամբ սպառիչ պատասխան հանձնաժողովի՝ քեզ ուղղված բոլոր հարցերին։ Եթե այո, արդյոք կարո՞ղ ես հրապարակել այն, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ ես ինքնանպատակ արդարանում եթերում, չէ՞ որ դու, լինելով պետական պաշտոնյա, պարտավոր ես խոսքերդ հիմնավորել փաստերով։

Տիգրան Ավինյան, քեզնից շատ ավելի հասունները՝ քո բոլշևիկ նախահայրերը, երբեք չեն հաջողել իրենց անհեթեթ հարցականերով վարկաբեկել Դաշնակցությանն ու նրա «վերնախավին»։ Քեզ պաշտպանելու իրավունք ունես։ Օգտվիր այդ իրավունքից, որքան ուզում ես․․․ Բայց դեռ շատ սկսնակ ես՝ ձեռքի հետ Դաշնակցությանը մրոտելու համար։ Խոսքերդ էլ հնաոճ են՝ հին հանգերգներով և ժամկետանց»։