|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
Վերջերս կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանդիպել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ և նշել, որ պետական ապարատն այսօր ունի մասնագիտական տարբեր ուղղություններով, զարգացած, գիտելիքներ ունեցող մասնագետների ներգրավման կարիք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ագրարային համալսարանը շուրջ մեկ տարի հավատարմագրված չէ, իսկ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է լինի հավատարմագրված բուհի շրջանավարտ, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել կադաստրի ղեկավարին` հետևյալ բովանդակությամբ
1. տեղյա՞կ եղել եք, որ այցելում եք չհավատարմագրված բուհ,
2. պատրա՞ստ եք արդյոք կադաստրի կոմիտեում աշխատանքի ընդունել չհավատարմագրված բուհի, տվյալ դեպքում, ագրարային համալսարանի 2025 կամ 2026 թվականների շրջանավարտների:
Այժմ ներկայացնենք Սուրեն Թովմասյանի անբովանդակ պատասխանները:
1-ին հարցի հետ կապված պատասխանել են, որ հարցը դուրս է կադաստրի կոմիտեի իրավասության շրջանակից: Սուրեն Թովմասյան, քո պատասխանը քեզ դուր եկա՞վ: Ախր շատ պարզ հարց էր՝ տեղյակ եղե՞լ եք, որ այցելում եք չհավատարմագրված բուհ: Տգեղ է:
2-րդ հարցին պատասխանել են, որ քաղաքացիական ծառայողներին աշխատանքի ընդունելու գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Սուրեն, ա'յ Սուրեն, «Քաղաքացիական ծառայության մասին» մասին օրենքի մասին չենք հարցրել: Հարցը վերաբերել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին: Ամո'թ է:
Սուրեն Թովմասյան, հիմա հարցն ուղղում ենք հրապարակային: Չհավատարմագրված բուհի շրջանավարտներին աշխատանքի կընդունե՞ք, թե՞ ոչ: