|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.87 |
| EUR | ⚊ | € 426.69 |
| RUB | ⚊ | ₽ 5.1458 |
| GBP | ⚊ | £ 492.8 |
| GEL | ⚊ | ₾ 137.57 |
ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ժամանակավոր արգելքը կգործի այս տարվա հուլիսի 6–ից:
Կառավարությունից նշում են, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը:
«Այս որոշմամբ ակնկալվում է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակը կբարելավվի, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության կպահպանվի և կբարելավվի կենսապաշարների կայուն օգտագործումը, կպահպանվի սիգի կայուն զանգվածը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։