|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելելե է «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։
«2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, որով 1992 թվականին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը․ կարևոր քայլ կատարվեց արցախյան պատերազմում հաղթանակ ապահովելու ճանապարհին։
Այսօր այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպեցի այդ հաղթանակի վառ դեմքերից՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Այս իշխանության տրամաբանությունն է` հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»,-գրել է Աբրահամյանը: