Միասին կարող ենք
կարևոր
880 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 13:32
Հասարակություն

Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունը ո՞րն է. փաստաբան

Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունը ո՞րն է. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Մեքենան համարվում է առավել վտանգի աղբյուր: Հենց այդ պատճառով է, որ այն վարելու իրավունքը տրամադրվում է հատուկ ընթացակարգերով (քննություն, նառկո-պսիխո): Ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես զենքի թույլտվությունը։

Հիմա զենքի պահման և կրման կանոնները խախտած անձանց կամ զենքի գործադրմամբ հանցագործություն կատարած անձանց դադարեցված իրավունքն առանց այդ նույն ընթացակարգերի կիրառման կրկին թույլտվություն տալու և էս վարորդականների պատմության տարբերությունն ինչու՞մն է»։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքի վկայականից զրկված վարորդներին խոստացել էր վարորդական իրավունքը վերականգնելու հնարավորություն ընձեռել՝ առանց կրկնակի քննություն հանձնելու։ Նրա խոսքով վկայականի վերականգնումից հետո առաջին տարում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։