|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Ալիեւը երկու օր առաջ այցելել է Զանգելան, որտեղ արել է հայտարարություն, թե Հայաստանն իբրեւ թե արցախյան առաջին պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացրել է «էկոցիդ»:
Գործնականում, ադրբեջանական այս մեղադրանքների հանդեպ մենք թերեւս առավել անլուրջ ու հանգիստ ենք, քան պետք է կամ կարելի է: Ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը այսպես կոչված Cop29-ի օրերին 500 միլիոն դոլար հատկացրեց բնապահպանական միջազգային հիմնադրամ ստեղծելու համար, որը պետք է զբաղվի ռեգիոնալ միջավայրով:
Ադրբեջանը հենց այնպես, պահի համար չի հատկացնի կես միլիարդ դոլար: Դա Բաքվի երկարաժամկետ «բնապահպանական ագրեսիայի» գործիք է լինելու, որը Հայաստանի դեմ կիրառելու են ոչ միայն արցախյան թեմայով, այլ նաեւ հենց Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերով: Ես պարբերաբար ահազանգում եմ, դեռ 2024 թվականից, որ Հայաստանի հանքարդյունաբերական ռեսուրսը լինելու է Ադրբեջանի երկարաժամկետ թիրախում:
Այստեղ Հայաստանն ունենալու է բավականին հիբրիդային մարտահրավերների ամբողջություն: Եվ հարց է առաջանում, Երեւանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները, օրինակ այդ ռեսուրսների մասով «փայ» առաջարկելով Ադրբեջանին»: