|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բաղդադի միջազգային օդանավակայանն այսօր առավոտյան ընդունել է Մաշհադ քաղաքից ժամանած առաջին ուղևորատար չվերթը։ Դա տեղի է ունեցել Իրանի և Իրաքի միջև ավիահաղորդակցության 59-օրյա լիակատար դադարեցումից հետո, հայտնում է Tasnim-ը։
Այս չվերթը հնարավոր է դարձել Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության և Իրաքի Տրանսպորտի նախարարության միջև ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ։
Մի քանի ժամ առաջ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։