|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։ Հատուկ թռիչքը իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։ Այս մասին հայտնում են Իրաքում ՀՀ դեսպանությունից։
«Մեկնումը Բաղդադից Երևան տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական դրությամբ առավոտյան ժամը 08:00-ին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայրենիք, ցուցակագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և դրանց արժեքը դեռևս որոշված չեն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։