|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հետք»-ը գրում է․ «ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների, մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկում անցնելու:
Airbus A319 ACJ տիպի օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701»), որը VIP բորտ է, ինչպես ցույց են տալիս թռիչքներին առցանց հետեւող հարթակները, պարբերաբար մեկնում է արտերկիր՝ տեխսպասարկում անցնելու (Հայաստանում նման աշխատանքների հնարավորություն չկա):
Այսպես՝ 2020 թ. մայիսին ՀՀ պետական բորտը այս նպատակով գտնվում էր Պրահայում: Նույն տարվա օգոստոսին օդանավը մեկնել էր չեխական Օստրավա, որտեղ ներկվել էր նոր գույներով: Դա պետությանն արժեցել էր մի քանի տասնյակ հազար եվրո: Կրկին տեխսպասարկման նպատակով ինքնաթիռը Պրահայում էր 2022-ի ապրիլի 14-ից մինչեւ մայիսի 20-ը: 2025-ին էլ օդանավը Պրահայում էր մայիսի 10-29-ին:
Այս բորտի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնյաներն օգտվում են մասնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ Airbus A319-ը միակ պետական ինքնաթիռն է: Մասնավորապես՝ 2022-ին ու 2025-ին նման իրավիճակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։
Այս տարի Փաշինյանը, թերեւս, կարիք չի ունենա օգտվել մասնավոր օպերատորներից, քանի որ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8-27-ին եւ մայիսի 29-ից մինչեւ հունիսի 5-ը գտնվելու է արձակուրդում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։