|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լրագրող Դավիթ Գալստյանը գրել է.
Իրականում ինչ պետք է պատմի Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ընտրողներին
2021 թ․ ՀՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Սյունիքի մի կտորը (մասնավորապես՝ Շուռնուխի մի մասը):
Դա արել են առանց սահմանազատման, անօրինական․․․ Հետագա հիմնավորումները (վարչատարածքային բաժանում, ադրբեջանական տարածք․․․ և այլն) եղել էն անհիմն ու կեղծ։
Ներկայում սահմանազատման հիմք հանդիսացող ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով դա էլի ՀՀ տարածք է։
N.B. Հանձնել են հենց այն քարտեզի կտորը, որը Ն․Փ․-ն բաժանում է մարդկանց։
ՀՀ իշխանությունները թաքցրել / անտեսել են ադրբեջանական ներխուժումը Ներքին Հանդի հատվածում 2021 թ․։
Մինչև 2022 թ․ սեպտեմբերին իշխանությունները խոսում էին միայն Սոթք-Խոզնավար հատվածի մասին, իսկ այդ հատվածը շատ ավելի հարավ է։
ՀՀ իշխանությունները մի քանի տարի թաքցրել են Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում զորքերի հետ քաշելու փաստաթուղթը։ Մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվել։
ՀՀ իշխանությունները հրաժարվում են Սև լիճ / Իշխանասար հատվածում (էլի Սյունիք) Ադրբեջանի կողմից գնդակահարված հայ գերի զինվորների ու խոշտանգված կանանց իրավունքների պաշտպանությունից / մեղավորներին պատժելուց։