կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-19 11:24
Հասարակություն

Արցախի հայաթափման պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ինքը պետի պատմի, թե պատերազմից առաջ ի՞նչ են պայմանավորվել Ալիևի ու Էրդողանի հետ․ Իշխան Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը խաղաղ հանձնվելու ծրագիր է։ 2024 թվականին նա հայտարարեց, որ դա եղել է մեր ժողովրդի ամենախաղաղ տարին, բայց այդ նույն տարում մենք Ադրբեջանին առանց կրակոցի Տավուշից հանձնել ենք չորս գյուղ՝ փլուզելով մեր պաշտպանական համակարգը։Այսօր նա ջազային երաժշտությամբ փորձում է ծածկել այն ողբերգությունը, հայրենազրկումը, որ տեղի է ունեցել։ Նա հասարակությանը փորձում է համոզել, որ հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակներ չի ունեցել, այլ եղել է ստամոքսով մտածող ժողովուրդ։ Իսկ այն ծրագիրը, որ առաջարկվում է, ըստ էության Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են։ Եթե նախագիծը գա Ազգային ժողով, մենք անպայման մասնակցելու ենք և աջակցելու»,- այս մասին Եռաբլուրում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ով ասում է, թե Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքներ չկան, կամ չի հասկանում ինչ է կատարվում, կամ փորձում է հերթական անգամ հասարակությանը խաբել։ Պաշտպանվելու միակ երաշխիքը հզոր պետություն և ուժեղ բանակ ունենալն է»,- հավելեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։