|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, ԱՄԷ-ն, Հնդկաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը և այլն։
Համաժողովն անցկացվեց FINTECH360-ի գլխավոր գործընկեր՝ Յունիբանկի աջակցությամբ:
FINTECH360-ը միավորեց բանկային ոլորտի, վճարային համակարգերի, խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարներին և ստարտափներին՝ քննարկելու ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումներն ու մարտահրավերները։
Բացման խոսքով հանդես եկան Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, MCC ICF վկայագրված քոուչ Սաբրինա Մոմինը և FinTech Armenia-ի հիմնադիր Ստեֆան Լուկասը։
FINTECH360 համաժողովը ևս մեկ անգամ հաստատեց իր կարևոր դերը՝ որպես միջազգային հարթակ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման և երկխոսության համար։ Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն էին՝
Այսօր ֆինանսական ոլորտը գտնվում է ոչ միայն թվայնացման փուլում, այլև խորը կառուցվածքային վերափոխման գործընթացում։ Փոխվում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև ֆինանսների ամբողջ տրամաբանությունը», — նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաներն արդեն սկսում են որոշել մրցունակությունը։ Արհեստական բանականությունն ու ավտոմատացումը այլևս միայն արդյունավետության հարց չեն, այլ բանկերի, վճարային համակարգերի և ամբողջ ֆինանսական ենթակառուցվածքի երկարաժամկետ զարգացման կարևորագույն գործոններ։
Նշվեց նաև, որ Յունիբանկը առաջինն էր Հայաստանում, որ գործարկեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ անգրավ վարկերի համար, ինչը թույլ տվեց ավելի արագ և արդյունավետ մշակել մեծ թվով վարկային հայտեր։
Մեսրոպ Հակոբյանն ընդգծեց, որ FINTECH360-ի նման հարթակները ստեղծում են շուկայի մասնակիցների միջև երկխոսության միջավայր, ինչպես նաև հնարավորություն են տալիս զարգացնել գործընկերությունը, փոխանակվել փորձով և բացահայտել տարածաշրջանային աճի նոր ուղղություններ։
Հագեցած գործարար ծրագրից հետո FINTECH360-ի մասնակիցները մեկնեցին Գառնի և Գեղարդ, ինչպես նաև գինեգործարան, որտեղ կազմակերպվել էր հայկական գինիների համտես։