|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը` Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Նախարարների բանակցությունների արդյունքներով Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական կողմը հետաքրքրված է համատեղ զորավարժություններով, ռազմական բուհերի միջև համագործակցությամբ, երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև փորձի փոխանակմամբ:
Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակի բացում Վարշավայում գտնվող ՀՀ դեսպանությունում: