|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նա հեռարձակման պատմության մեծագույն մարդկանցից մեկն էր և իմ ընկերը։ Երբ ես նրա կարիքն ունեի, նա միշտ այնտեղ էր, միշտ պատրաստ էր պայքարելու ճշտի համար։ Այս մասին գրել է Թրամփը՝ CNN-ի հիմնադիր Թեդ Թըրների մահվան կապակցությամբ։
«Թեդ Թըրները՝ բոլոր ժամանակների մեծագույն դեմքերից մեկը, մահացավ։ Նա հիմնադրեց CNN-ը, վաճառեց այն և անձամբ ցնցված էր գործարքից, քանի որ նոր սեփականատերերը վերցրին CNN-ը՝ իր «ստեղծած զավակին», և ոչնչացրին այն։
Հեռուստաընկերությունը դարձավ քարոզչության միջոց, ինչի համար Թեդը պայքարում էր։ Ամեն դեպքում, նա հեռարձակման պատմության մեծագույն մարդկանցից մեկն էր և իմ ընկերը։ Երբ ես նրա կարիքն ունեի, նա միշտ այնտեղ էր, միշտ պատրաստ էր պայքարելու ճշտի համար»,-գրել է ԱՄՆ ղեկավարը։
Հիշեցնենք՝ այսօր 88 տարեկանում կյանքից հեռացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները։