Միասին կարող ենք
կարևոր
610 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 18:51
Հասարակություն

Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել

Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել

Ապրիլի 23-ին՝ ժամը 12․40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչը, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք՝ Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։

Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը կարտոֆիլի չիպսեր ուտելով դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։