|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Վեդիում տեղի ունեցած մանկապղծության դեպքի մասին հաղորդումներ տրվել են դպրոցի տնօրենի, հոգեբանի, հավաքարարի կողմից, ովքեր նկատել են երեխաների նկատմամբ տեղի ունեցողը։ Այս մասին ասել է սեռական բռնության ենթարկված դեռահաս քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Այսինքն, տեսել են, որ երեխաներին բռնի կերպով, ուժով տարբեր մարդիկ նստեցնել մեքենաներ։ Ինչո՞ւ եմ ասում տարբեր մարդիկ, որովհետև մենք հայտարարում ենք, որ երեք անձինք են ներգրաված այս դեպքին։ Երեք անձի մասով, կարելի է ասել, քննությունը կատարվել է ոչ թե քննչական մարմինների կողմից, այլ մեր կողմից։ Բացահայտումը կատարվել է, չորս օրվա ընթացքում մենք ենք հավաքել այս տեղեկությունները, երեկ տրամադրել ենք Վեդու քննչականին, թեպետ արդեն գտնում եմ, որ ապարդյուն էր»,- հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբանը՝ նշելով, որ այս տարվա փետրվարի 12-ից սկսած 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողությունների մասով հարուցվել է քրեական վարույթ.
«Այսօր մայիսի 6-ն է, այդ վարույթով չունենք ձերբակալված անձ, չունենք մեղադրյալ, եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը, ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, ընդհանրապես չէին լինի դեպքերը, որոնք կրկնվել են 17 տարեկան անչափահասի նկատմամբ։ Դուք պատկերացրեք, թե ինչպիսի անգործություն է, հովանավորչություն է, չգիտեմ՝ ինչ բառով ասել, տեղի ունեցել, որը ծնել է հաջորդող հանցագործությունները։
Մասնավորապես երեխաների հորեղբայրը, տեսնելով, որ պետական մարմիններից պաշտպանություն չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել մանկապիղծների նկատմամբ, մարմնական միջին ծանրության վնասվածք է հասցրել մանկապիղծներից Դավիթ Այնազյանին։
Այո, ինձ թույլ եմ տալիս ասելու մանկապիղծ, քանի որ այն, ինչ լսել եմ երեխաներից մայիսի 3-ից սկսած, այլ կերպ չեմ կարող արտահայտվել»։
Հիշեցնենք՝ Վեդիում մանկապղծության դեպքի մասին էր հայտնի դարձել։ Պարզվել էր, որ սեռական բռնության ենթարկված աշակերտները հարազատ քույրեր են։
Մանրամասն՝ տեսանյութում։