Միասին կարող ենք
կարևոր
6115 դիտում, 5 ժամ առաջ - 2026-05-03 22:01
Հասարակություն

Վեդիում կատարված մանկապղծության դեպքով փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Վեդիում կատարված մանկապղծության դեպքով փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Վեդիում կատարված մանկապղծության դեպքով փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազին․ այս մասին տեղեկացնում է լրագրող Սյուզի Բադոյանը։

Աղմկահարույց դեպքի մասին լրագրողը մանրամասներ է հրապարակել՝ նշելով․

«Սոսկալի մանրամասներ` Վեդու մանկապղծության միջադեպից

Սեռական բռնության ենթարկված աշակերտները հարազատ քույրեր են։ Վեդու երկու տարբեր դպրոցներում սովորող աշակերտներ, որոնցից մեկը` ավագ դպրոցում սովորողը ունի առողջական խնդիրներ, ինչի պատճառով նաեւ հոգեբանական խոշտանգումների է ենթարկվել ` սեռական ոտնձգությունից հետո։ Իսկ երկրորդին , երբ բռնությամբ այլասերված գործողություններ անելուց հետո երեխան ասել էր բոլորին կասեմ` 65 ամյա տղամարդը ձեռքերը կոկորդին սեղմելով երեխային սպառնացել էր, թե կխեղդի։ Պայման է դրել սպառնալիքներով, որ ընտանիքից ոչ ոք չպիտի իմանա։

Աշակերտ քույրերին սեռական ոտնձգության մի քանի ակտից հետո 65 -ամյա տաքսիստը սկսում է կասկածել, որ երեխաները պատմել են ուսուցիչներին, իր հարեւան 58-ամյա մեկ այլ տղամարդու է «հյուրասիրում» երեխաներից մեկին։ Ու հենց այդ ժամանակ էլ բռնվում են։

Սեռական ու հոգեբանական խոշտանգումմերի ենթարկած անձը երեխաներին դասի ու պարապմունքի երբեմն տանող տաքսու վարորդն է` 1961 թ ծնված Դավիթ Այնազյանը, ով օգտվել է ընտանիքի իրեն տրված վստահությունից , իսկ այդ վստահությունը շահել է վերջերս ընտանիքին հյուրը կապված բարերար ներկայացած ինչ որ տղամարդու շնորհիվ։

Դեռ կպարզենք բարերարի անձն ու նրա կապերը , գործունեությունը։ Թեեւ ընտանիքը չարամիտ կասկածներ չունի իրենց նյութապես օգնած բարերար ներկայացած տղամարդու վերաբերյալ ։  Տաքսիստ Դավիթ Այնազյանը հարեւան 58-ամյա Արթուրը եւս սեռական բնույթի գործողություն է արել աշակերտներից մեկի հետ։

Երկուսն էլ մինչեւ այսօր կեսօր ազատության մեջ էին , քրգործ հարուցելու հիմքերի, երեխաներից մեկին միայն հարցաքննելու` այն էլ առանց հոգեբանի ու փաստաբանի ինչ որ տեքստի տակ ստորագրել տալու, դեպքը կոծկելու բոլոր փորձերի մասին կխոսի նաեւ նա ով դրա իրավասությունը կստանա շուտով։

Իսկ ես որպես լրագրող ու Վեդու բնակիչ հետևողականորեն պայքարելու եմ խուժանին ու հանցագործին օրենքի ուժով պատժի ենթարկելու եւ նրանցից մեկին պաշտպանող կամ քողարկող պաշտոնյաներին բացահայտելու , նրանց մոտիվացիան նաեւ բացահայտելու ուղղությամբ։

Ավելին կհայտնեմ տեսանյութով»,-հայտնում է Սյուզի Բադոյանը։

Նշենք, որ աղմկահարույց դեպքի հետ կապված ՆԳՆ-ն հերքում էր տարածել․ թե ինչով է պայմանավորված, որ մինչ այս պահը մանկապիղծները չեն կրել օրենքով սահմանված արժանի պատիժ, ցույց կտա ընթացքը։

Yerkir.am-ը ևս հետևողական է լինելու արատավոր այս դեպքը հանրության ուշադրությանն արժանացնելու և մանկապիղծներին հանրային պարսավանքին արժանացնելու ուղղությամբ։