|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։
«Վնասվել է քաղաքացու ծնոտը, ատամնաշարը, աչքը»,-«Իշխանությանը» պատմեց ականատեսներից մեկը։ Մենք փորձեցինք նաեւ մեկնաբանություն ստանալ Գոռ Ակուլյանից, սակայն նա նշեց, որ ի վիճակի չէ խոսել։ Զանգահարեցինք նաեւ ՔՊ-ական համայնքապետին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում։
Ներքին գործերի նախարարությունից «Իշխանությանը» հայտնեցին, որ դեպքի վերաբերյալ հաղորդում ստացել են եւ փոխանցել են Քննչական կոմիտե։ Նախաքննական մարմնից էլ նշեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մեղադրյալ, ձերբակալված անձ չկա»։