Միասին կարող ենք
կարևոր
511 դիտում, 5 ժամ առաջ - 2026-05-04 09:39
Քաղաքական

Գագաթնաժողովի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա. Մակրոն

Գագաթնաժողովի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա. Մակրոն

Իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը: Այս մասին X-ի էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան։ Շնորհակալություն այս ընդունելության համար։ Վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ բարեկամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը»,- գրել է Մակրոնը: