|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայում հակամարտության մասին, ասել է, որ «պատերազմը երկար կտևի», և հորդորել է պատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքներին։
«Այս ճգնաժամը երկար կտևի, այս պատերազմը երկար կլինի, և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես կշարունակվեն։ Ուստի մենք պետք է պատրաստվենք»,- ասել է Մակրոնը։
«Պատերազմը վերադարձել է Եվրոպա. այս պատերազմը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրությունն էր։ Մենք պետք է փորձենք կառուցել խաղաղություն և պաշտպանենք այն, ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային։