Միասին կարող ենք
կարևոր
985 դիտում, 3 ժամ առաջ - 2026-05-03 10:21
Աշխարհ

Ես շուտով կդիտարկեմ այն ծրագիրը, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել. Թրամփ

Ես շուտով կդիտարկեմ այն ծրագիրը, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել. Թրամփ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ շարադրված են հակամարտության ավարտի համար Թեհրանի առանցքային պայմանները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակվելու երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում հարակից տարածքներից, ծովային շրջափակման վերացում, ինչպես նաև սառեցված իրանական ակտիվների ապասառեցում:

Այս ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է.

«Ես շուտով կդիտարկեմ այն ծրագիրը, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել։ 

Սակայն չեմ պատկերացնում, որ այն կարող է ընդունելի լինել, քանի որ նրանք դեռևս բավարար գին չեն վճարել այն ամենի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի նկատմամբ վերջին 47 տարիների ընթացքում»։