Միասին կարող ենք
կարևոր
1498 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-02 17:55
Քաղաքական

Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում․ Civilnet

Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում․ Civilnet

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 16 կետով նահանջել է։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության ապրիլի 30-ին հրապարակած զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-րդ հորիզոնականից հայտնվելով 50-րդ տեղում։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է ապրիլի 30-ի և մայիսի 1-ի «Լուրեր» հաղորդման թողարկումները, ինչպես նաև 1lurer.am կայքի լրահոսը և պարզել, որ հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը որևէ անդրադարձ չի կատարել զեկույցին։

Ապրիլի 30-ին «Լուրեր» հաղորդման՝ օրվա ընթացքում հեռարձակված վեց թողարկումներում (1,2,3,4,5,6), ինչպես նաև մայիսի 1-ին հեռարձակված հինգ թողարկումներում (1, 2, 3, 4, 5) բացակայել է որևէ անդրադարձ RSF-ի հրապարակած ինդեքսին և Հայաստանի դիրքի փոփոխությանը։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որտեղ օրվա լրահոսում ևս որևէ հրապարակում չկա այս թեմայով։

Նշենք, որ օրվա ընթացքում հեռարձակվող թողարկումների բովանդակությունը մեծամասամբ նույնն է։

Եթերում և կայքում լուսաբանվել են այլ թեմաներ՝ ներքին քաղաքական, սոցիալական և միջազգային օրակարգից, սակայն միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված և Հայաստանի համար նշանակալի գնահատականը չի ընդգրկվել լրատվական հոսքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։