|
Փոխարժեքներ
02 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա ինձ չի գոհացնում»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։
ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով, իսկ ԱՄՆ-Իրան բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։
Այս ֆոնին՝ CNN-ը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում առնվազն 16 ամերիկյան ռազմական օբյեկտ լրջորեն տուժել Է Իրանի հարձակումների պատճառով։
Թեհրանի թիրախները Boeing E-3 Sentry-ի նման թանկարժեք ինքնաթիռներն էին, որոնց շնորհիվ Նահանգները վերահսկում էր տարածաշրջանը:
Նման ինքնաթիռն արժե մոտ կես միլիարդ դոլար։