|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.19 |
| EUR | ⚊ | € 434.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9466 |
| GBP | ⚊ | £ 501.44 |
| GEL | ⚊ | ₾ 138.07 |
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն անդրադարձել է Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին:
Ըստ գերատեսչության՝ կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։
«Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ապրիլի 28-ին հայտնել էին, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ: «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացրել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել: