Միասին կարող ենք
կարևոր
859 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-28 09:55
Հասարակություն

Լավա ինյան․ «Հրապարակ»

Լավա ինյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին ձերբակալելուց ժամեր անց ձերբակալող մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն, մեղադրանքի մասին մի անհասկանալի պարզաբանում տարածեց․ «ՀՀ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։

Մինչդեռ հրամանատարին մոտ շրջանակից տեղեկացանք, որ իրավապահները գաղտնալսել են Կանդազին` նա նախկին զինվորական ընկերների հետ զրույցում ասել է, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, իրենց բոլորի համար լավ է լինելու, բացի այն, որ աշխատանք կունենան, այլեւ Արցախը հետ կբերեն։ Սա են դիտել օրենքի խախտում:

Ի դեպ, ասում են, որ նա արցախցիների համար հեղինակություն է, եւ շատերը հանուն նրա քվեարկելու են «Ուժեղ Հայաստանի» օգտին։

Մեզ պատմեցին, որ Կանդազի մասին հերոսական եւ անհավանական պատմություններն ամենեւին էլ լեգենդներ չեն, օրինակ՝ դեմքի սպին նա հետախուզության ժամանակ է ստացել, երբ թաքստոցում խոզը հարձակվել է նրա վրա, կրծել դեմքը եւ խոր վնասվածքներ պատճառել նրան։