Միասին կարող ենք
կարևոր
1009 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-27 18:19
Հասարակություն

Չեն շեշտում՝ վերահրապարակել է հենց նոր, շեշտում են՝ անցած տարի ա չխկցրել. հետո ի՞նչ. Իշխանյանը՝ որոշ լրատվամիջոցների վարքագծի մասին

Չեն շեշտում՝ վերահրապարակել է հենց նոր, շեշտում են՝ անցած տարի ա չխկցրել. հետո ի՞նչ. Իշխանյանը՝ որոշ լրատվամիջոցների վարքագծի մասին

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․

«Պատկերացնու՞մ եք որևէ գերմանացի զիգ հայլով նկար դնի սոցիալական ցանցում, հրեաները կատաղեն, բայց մի հրեական փաստերի ստուգման հարթակ ստուգի, ասի՝ ժողովուրդ ձեզ մոլորեցնում են, էս նկարը սեպտեմբերին են արել, ապրիլին չի։

Հիմա թուրքը Երևանի կենտրոնում Գորշ գայլ ա արել, ցեղասպանության նախօրեին իրա էջում վերահրապարակել ա, էն էլ քաղաքական գործիչ:

Ստուգել են, ասում են՝ նկարն անցած տարվա ա: Չեն շեշտում՝ վերահրապարակել ա հենց նոր, շեշտում են՝ անցած տարի ա չխկցրել: Հետո ի՞նչ:

Սիրելի Factor TV, ՖԻՊ ու մնացած ստուգողներ, էդ թուրքը բոլորիս է քրֆում անկախ նրանից դուք ասուլիսից թռնում եք, թե շարունակում եք ընտրովի ստուգել փաստեր:

Արցախի ցեղասպնությունը դաս չեղավ, բայց վախենամ Հայաստանինը չստացվի»:



Ավելի վաղ Հովհաննես Իշխանյանը հրապարակել էր լուսանկար նույն թեմայի վերաբերյալ՝ նշելով.

«Factor TV-ին նույնպես անէական լուր ստուգելով՝ Թուրքիայի ագրեսիայի հանդեպ զգոնությունը թուլացնում է

Ստուգել են և պարզել, որ թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահի «Գորշ գայլերով» նկարը 2025թվի է:

Բայց ստվերում է էականը, որ նա այդ նկարը վերահրապարկել է 2026 թվի ապրիլի 23-ին

Ավելին Ֆակտորը ոչ միայն վերնագրից հանել է էդ էական փաստը, այլև թուրք քաղաքական գործչին ներկայացրել պարզապես շարքային օգտատեր»։

 

Իսկ վերոնշյալ գրառման մեկնաբանության դաշտում Իշխանյանը հավելել է.

«Ոչ էական փաստի ընտրովի ստուգմամբ Factor-ը թուլացնում է Թուրքիայի ագրեսիայի հանդեպ զգոնությունը։

Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակը հայտնել էր, որ FIP-ը, ստուգելով ռոքի ժեստի մասին լուրը, որը սխալմամբ ներկայացվել էր որպես «Գորշ գայլերի» ժեստ, ստվերում է Թուրքիայում տիրող իրական դիրքորոշումը, քանի որ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելն իսկապես Հանրապետության հրապարակից հրապարակել է լուսանկար «Գորշ գայլերի» ժեստով։

Factor TV-ին ստուգել է այդ դրվագը և պարզել, որ լուսանկարն արվել է 2025 թվականին, իսկ 2026 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով Գուզելն այն վերահրապարակել է, ապրիլի 23-ին:

Մենք արդեն կատարել ենք շտկում՝ հիմնվելով Factor-ի կատարած աշխատանքի վրա։

Այդուհանդերձ, տեղեկության էությունը և մեր եզրահանգումը մնում են նույնը։ Ոչ էական փաստի ընտրովի ստուգմամբ Factor-ը թուլացնում է Թուրքիայի ագրեսիայի հանդեպ զգոնությունը. հանրային շահի համար էական է թուրք քաղաքական գործչի դիրքորոշման հաստատումը Հայոց ցեղասպանության օրը, ոչ թե երբ է այն նկարվել:

Factor-ը նյութը վերնագրել է․ «Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերը» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է»։

Վերնագիրը մոլորեցնող է առնվազն երկու պատճառով․

Գյուզելը սովորական օգտատեր չէ, այլ քաղաքական գործիչ և կուսակցության փոխնախագահ, ինչը էապես փոխում է հրապարակման նշանակությունն ու ներկայացվող դիրքորոշման կշիռը։

Անկախ նրանից, թե երբ է արվել լուսանկարը, դրա վերահրապարակումը նույն դիրքորոշումն է արտահայտում։ Էականը ոչ թե լուսանկարի արվելու ժամանակն է, այլ այն, թե ինչ դիրքորոշում է ցուցադրել Թուրքիայի կուսակցության փոխնախագահը։ «Լուսանկարը հին է» ձևակերպմամբ ստվերվում է գլխավոր փաստը՝ այն վերահրապարակվել է հիմա։

Ավելի ճշգրիտ վերնագիր կարող էր լինել․ «Թուրք քաղաքական գործիչը «Գորշ գայլերի» ժեստով հին լուսանկարն է վերահրապարակել»։