Միասին կարող ենք
կարևոր
937 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-23 00:15
Տարածաշրջան

Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. Ոսկանյան

Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.

«Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։

Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան, այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը խոստացված պատասխան հարձակումն են գործել, առանց իրանական թույլտվության, Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։

Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։ 

Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ հրթիռներով և ԱԹՍ-ներով զինված փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգերը»։