|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.
«2016 թվականի ճիշտ այս օրը՝ ապրիլի 22-ին, ՀՅԴ կամավորական գումարտակի 1-ին հերթափոխն առաջնագծից՝ Թալիշի դիրքերից, վերադարձավ Հայաստանի Հանրապետություն: Մեզ փոխարինելու էր եկել 2-րդ հերթափոխը: Տղերքը մնացին այնտեղ մինչև մայիսի կեսերը, մինչև ամեն ինչ խաղաղվեց:
Վերադարձից առաջ Վարդան Օնանյանը, ով Armen Serobyanի հետ դիրքերում համ մարտական հերթապահություն էին իրականացնում համ «Կամավորի օրագիրն» էին «գրում», հարցրեց.
- Ինչի՞ համար է կռվում հայ զինվորը:
- Որ այն խնդիրը, որ մեր պապերն են մեզ ժառանգել, մենք լուծենք, չփոխանցենք եկող սերունդներին...
(Մի քիչ այլ կերպ էի ձևակերպել, բայց գաղափարը դա էր):
Ո՞վ գիտեր, որ ընդամենը 2 տարի հետո կգար Նիկոլն ու կաներ այն ինչ չկարողացան անել ադրբեջանցի ու թուրք զավթիչները: Խորանը երկրիս ներսից են քանդում.....»։