Միասին կարող ենք
կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 19:50
Քաղաքական

2025 թվականին աղբի վերամշակման գործարանի մրցույթ տեղի չի ունեցել. Ավինյանի հանձնարարությունը չի կատարվել

2025 թվականին աղբի վերամշակման գործարանի մրցույթ տեղի չի ունեցել. Ավինյանի հանձնարարությունը չի կատարվել

Երեւանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուները չեն կատարել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարությունը ու 2025 թվականին չի կազմակերպել  աղբի վերամշակման գործարանի մրցույթը։ 

Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, հանձնարարությունը Ավինյանը տվել էր հրապարակավ, 2025 թվականի օգոստոսի 18-ին։

 «Կամ մինչև տարեվերջ աղբի վերամշակման գործարանի մրցույթը կկայանա, կամ ես կադրային որոշումներ կկայացնեմ»,- գործակարգավարական նիստի ժամանակ ասել էր Տիգրան Ավինյանը։ Իսկ 2026 թվականի ապրիլի 6-ին նա կրկին խոսել էր Նուբարաշենի աղբավայրի մասին, որտեղ պարբերաբար հրդեհներ են բռնկվում, իսկ վերջերս էլ պայթյուն էր տեղի ունեցել, ու նշել, թե  իրենց նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ, այլ պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջապես կլանի այն աղբը, որը հավաքվում է Երևանում նաև մերձակա մարզերում։ 

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել մինչեւ 2025 թ. ավարտը մրցույթ հայտարարելու Ավինյանի հանձնարարության հետ։ 

Պարզվեց՝ այն չի կայացել։  2025 թվականի դեկտեմբերի 26-ին միայն  հայտարարվել է մրցույթ՝ մայրաքաղաքում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման և շահագործման ներդրողի ընտրության համար։

Քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ տեղի է ունենալու բաց, երկփուլ մրցույթ, որի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն էր 2026 թվականի մարտի 27-ը, իսկ մրցույթի առաջին փուլի արդյունքները կամփոփվեն մայիսին: 
«Մասնակից կազմակերպությունները ֆինանսական փաստաթղթերը ներկայացնելու են մրցույթի երկրորդ փուլում։ Խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցմամբ հետաքրքրված են միջազգային շուրջ մեկ տասնյակ ընկերություններ, իսկ մրցույթի առաջին փուլին դիմել է  4 կազմակերպություն»,-նշել են քաղաքապետարանից։