|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանը նախատեսում է էականորեն կրճատել պաշտպանական և անվտանգայան ծախսերը։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը, հաջորդ տարի այդ նպատակներին կհատկացվի 6,658 միլիարդ մանաթ, որն այս տարվա համեմատ 7%-ով պակաս է:
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները 2025 թվականին կկազմեն 36,616 միլիարդ մանաթ, իսկ ծախսերը՝ 39,667 միլիարդ մանաթ:
Ադրբեջանական նավթի բյուջետային գինը հաջորդ տարի կհաստատվի 70 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը ցածր է ընթացիկ 75 դոլարից, որը նախատեսված էր 2024 թվականի բյուջեում: