|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։