Միասին կարող ենք
կարևոր
1255 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-20 22:04
Հասարակություն

«Խաղաղության ձայնը» միջոցառման հովանավորը Վիգեն Բադալյանի՝ «Վիվարոյի Վիգենի» բանկն է

«Խաղաղության ձայնը» միջոցառման հովանավորը Վիգեն Բադալյանի՝ «Վիվարոյի Վիգենի» բանկն է

«Խաղաղության ձայնը» խորագրով միջոցառման հովանավորը Վիգեն Բադալյանի՝ «Վիվարոյի Վիգեն» անվամբ հայտնի գործարարի բանկն է, որտեղ ելույթ է ունենալու նաև Փաշինյանը։

Քաղաքացու օրվան նվիրված «Խաղաղության ձայնը» խորագրով փառատոնը ֆինանսավորվել է Ֆասթ բանկի կողմից, որը պատկանում է Վիգեն Բադալյանին՝ առավել հայտնի «Վիվարոյի Վիգեն» անվամբ։ «Դոմինո փրոդաքշն»-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ փառատոնն ամբողջությամբ իրականացվում է հովանավորների միջոցներով, պետական բյուջեից որևէ գումար չի տրամադրվել։

«Հովանավորների տրամադրած գումարի մասին տեղեկություն տրամադրելը փոքր-ինչ կոմերցիոն գաղտնիք է, չենք կարող հայտնել։ Պետական բյուջեից բացարձակ հատկացում չկա։ Հովանավորը Ֆասթ բանկն է, բոլոր բաների վրա գրված է, միայն բանկն է»,- նշել են «Դոմինո փրոդաքշն»-ից։

Ինչ վերաբերում է համաշխարհային արտիստների ընտրությանը, ապա հայտնել են, որ նրանց հետ բավականին երկար ժամանակ՝ շուրջ մեկ տարուց ավելի, բանակցություններ են ընթացել։

Նկատենք, որ համերգի խորագիրը բավականին համահունչ է ՔՊ-ի նախընտրական քարոզչությանը։ Այդուհանդերձ, ընկերությունից վստահեցրել են, որ փառատոնի անվանումը իրենք են ընտրել, իսկ անցկացումը կրելու է պարբերական բնույթ։Վիվարոյի Վիգենի հովանավորությամբ կազմակերպվող համերգին ելույթ կունենա նաև Փաշինյանը՝ իր «Վարչաբենդով»։Օրն էլ, թերևս, պատահական չի ընտրվել՝ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու հենց հաջորդ օրը, կարծես թե ավելի հարմար օր չկար։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։