|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
500 Բրենդ բուլվար հասցեում նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել «Գոլդըն Սթեյթ» բանկի գլխամասային մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությունը:
Ըստ Asbarez-ի՝ Գլենդելում հիմնվել է ֆինանսական մի հաստատություն, որն առանձնայատուկ է ոչ միայն սպասարկման որակով, այլև ԱՄՆում առաջին բանկն է, որի բաժնետերերի և ղեկավարող խորհրդի անդամների մեծամասնությունն ազգությամբ հայ է:
Բանկի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ֆինանսական, քաղաքական, հասարակական գործիչներ, «Գոլդըն Սթեյթ» բանկի երկարամյա հաճախորդներ: Նրանք շնորհավորել եւ հաջողություն են մաղթել բաժնետերերին ու աշխատակիցներին: Բանկի ղեկավարները հավաստիացրել են, որ անելու են հնարավորը՝ գործարար համայնքին լավագույն ծառայություններ մատուցելու համար: