Միասին կարող ենք
կարևոր
1210 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-19 16:21
Հասարակություն

Միքայել Սրբազանի նկատմամբ արդեն քանի ամիս է՝ քաղաքական հետապնդում է իրականացվում. մենք մեր թեմի առաջնորդի կողքին ենք․ Գրիգորյան

Միքայել Սրբազանի նկատմամբ արդեն քանի ամիս է՝ քաղաքական հետապնդում է իրականացվում. մենք մեր թեմի առաջնորդի կողքին ենք․ Գրիգորյան

Մարտուն Գրիգորյանն ասել է, որ Սրբազանի նկատմամբ արդեն քանի ամիս է՝ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Մենք՝ Շիրակի թեմի ներկայացուցիչներս՝ հավատացյալներս, Միքայել Սրբազանի կողքին ենք։

Այսօր ես էլ իմ թիմով միացել եմ այդ ստորագրահավաքին, նպատակը մեկն է՝ այս քաղաքական հետապնդումները, ճնշումները դադարեցվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Մենք հնարավորություն չունենք հանդիպելու մեր հոգևոր առաջնորդի հետ։ Պետք է հնարավորություն տրվի, որ Սրբազանը կարողանա ավելի ազատ շփվել թեմի իր հավատավոր ժողովրդի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը։

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում՝ Սրբազանի ազատության համար «Մենք մեր թեմի առաջնորդի կողքին ենք»։