Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-19 12:31
Քաղաքական

Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան

Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. 

«Սեյրան Օհանյանի խոսքն Ազգային ժողովում շատ խորն էր: Գեներալը հստակ նշեց, թե թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պսշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը.... Ու, թերևս, սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ նիկոլական պատգամավորները չուզեցին կամ չկարողացան 44-օրյա պատերազմում պարտության պատճառներն ու հանգամանքներ բացահայտել:

Օհանյանը նաև հիշեցրեց, որ այն օրերին Արցախում գտնվող նիկոլական պատգամավորներն այնտեղ էին նկարվելու, այլ ոչ թե հարց լուծելու համար...»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում Սեյրան Օհանյանը ելույթ էր ունեցել, որը մեծ ցնցումներ էր առաջացրել իշխանական շրջանակներում։

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։