|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ այսօր Սերժ Սարգսյանի` միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցին, որտեղ նա խոսում է ատոմակայանի շահագործման մասին:Շարմազանովի խոսքով` այդ հարցազրույցներում ՀՀ նախագահը կարևորել է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այդ անդամակցության տնտեսական շահը Հայաստանի համար:
«Քանի որ Հայաստանը պատրաստվում է ԵՄ հետ համաձայնագիր ստորագրել, որտեղ շատ է խոսվում ատոմակայանի ապագա շահագործման հետ կապված, պարոն նախագահը շատ հստակ պատասխանեց, որ առնվազն մինչև 2027թ-ը Մեծամորի ատոմակայանը շարունակելու է շահագործվել, իսկ երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ն չի հրաժարվի ատոմային էներգիայի կիրառումից:Սա շատ կարևոր հայտարարություն էր: Եվ բոլոր այն շահարկումները, թե եթե ԵՄ հետ համաձայնագիր կնքենք, ապա մոտ ապագայում ատոմակայանը չի շահագործվի, այդպես չի լինելու»,- ասաց Շարմազանովը: